Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Գերիների ու անհետ կորածների հարցը լուծե՞լ ես, որ Արցախից երես թեքած նախարարիդ ԱՄՆ ես գործուղում

Գերիների ու անհետ կորածների հարցը լուծե՞լ ես, որ Արցախից երես թեքած նախարարիդ ԱՄՆ ես գործուղում
02.07.2023 | 11:07

Իհարկե Արցախից ու Արարատից հրաժարվելը հանուն քաղաքացիների է, բայց հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիների։

Փաստորեն, ըստ վարչապետացու Փաշինյանի՝ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը հանուն քաղաքացիների է։

Իսկ ե՞րբ է այդ պայծառ միտքը ծագել Նիկոլի ուղեղում։

Ընդդիմադիր Նիկոլը լրիվ այլ կարծիք ուներ պաշտոնյաների, պադավատների, պետական

առանձնատների, շքախմբերի, խնջույքների,

խնամի-ծանոթ-բարեկամի պաշտոնների նշանակման վերաբերյալ։

Սաղ կյանքը մորթեց թողեց

«ղարաբաղցի պաշտոնյաներ» ասելով։

Ես Տավուշի և Իջևանի ժողովրդի ցավը տանեմ, իհարկե որոշ կապիտուլյանտներին հանած, բայց այսօր Նիկոլի ռեժիմի մի լուրջ հատված իր «զեմլյակներն» են։

Այստեղ էլ իրողություն փոխվեց փաստորեն։

Իսկ պատգամավոր եղած ժամանակ նա

«դոշ էր ծեծում», թե տատիկ-պապիկների նիսյաների ցուցակները տեսե՞լ եք, որ պետական նման ծախսեր եք անում։

Նիկո՛լ, տատիկ-պապիկների նիսյաները փակե՞լ ես, որ պաշտոնյաների աշխատավարձ ես բարձրացնում ու աննպատակ վոյաժներ ես անում։

Գերիների ու անհետ կորածների հարցը լուծե՞լ ես, որ Արցախից երես թեքած նախարարիդ ԱՄՆ ես գործուղում։

Բացի վնասից ի՞նչ օգուտ են տալիս քո ու թիմակիցներիդ գործուղումները։

Գնում եք պետության հաշվին «ֆռֆռում», ձեռի հետ էլ Արցախն Ադրբեջան եք ճանաչում, Արարատն էլ՝ թուրքական։

Արցախից, Արարատից ու Նոյան տապանից հրաժարվելն էլ է փաստորեն հանուն քաղաքացիների, բայց հանուն Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ